Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ՀՀԿ-ում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը և կառավարության կաբինետը՝ մի պայմանով. «Հրապարակ»

09:45, ուրբաթ, 27 ապրիլի, 2018 թ.
ՀՀԿ-ում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը և կառավարության կաբինետը՝ մի պայմանով. «Հրապարակ»

«Հանրապետականում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը և կառավարության կաբինետը՝ մի պայմանով, որ այն ստանձնելուց ոչ թե անմիջապես հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այլ 1 տարի հետո։

Դժվար է ասել, թե դա ինչ է տալիս ՀՀԿ-ին՝ գուցե այստեղ համոզված են, որ 1 տարում Փաշինյանը ոչ մի ռեալ փոփոխություն չի իրականացնի, և այսօր փողոց ելած մասսան, հիմնովին հիասթափվելով նրանից, ընտրություններում նրան ձայն չի տա։

Իսկ իշխող մեծամասնությունը մեկ տարվա ընթացքում կարող է մի շարք օրենքներում փոփոխություններ ընդունել և այնպես անել, որ Փաշինյանը հայտնվի Արմեն Սարգսյանի նման ձևական կարգավիճակում։ Իսկ Փաշինյանը ծրագրել է՝ երբ խորհրդարանն ընտրի «ժողովրդի» թեկնածուին, նոր վարչապետը ծրագիր չի ներկայացնի, ինչն էլ կդառնա ԱԺ-ն ցրելու հիմք, բայց մինչ այդ կպարտադրի ԸՕ-ում փոփոխություններով վերացնել ռեյտինգային ընտրակարգը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

21412 | 0
Facebook