Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Վաղը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ լրագրողների առաջ բանակցելու». Նիկոլ Փաշինյան

20:50, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«Վաղը 12:00-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ»՝ լրագրողների առաջ բանակցելու». Նիկոլ Փաշինյան

«Կարեն կարապետյանին ՀՀԿ-ի կողմից որպես բանակցորդ ընդունելու հանգամանքը մենք ընդունում ենք ի գիտություն և ես վաղը ժամը 12-ին Կարեն Կարապետյանին հրավիրում եմ «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի 2-րդ փուլը: Բայց մենք ունենք մեկ կոնկրետ պայման: Ինչպես Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունները նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ, որպեսզի հանրությունը տեղյակ լինի, թե ինչ ենք քննարկում: Մենք ՀՀԿ-ի հետ փակ դռների ետևում չենք բանակցելու: Մենք բանակցելու ենք ժողովդրի աչքի առաջ, որովհետև մենք հայտարարում ենք, որ ժողովուրդը իշխանություն է, մեր ղեկավարը, ում մենք պետք է հաշվետու լինենք մեր արած ամեն քայլի համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

10699 | 3
Facebook