Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են իրավիճակն Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում
18:00, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 26-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելու իրավիճակը Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում: Այս մասին ասվում է ՀՀ ԱԳՆ կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: