Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի վաղվա հանդիպմանը լրագրողներ ներկա չեն լինի

22:30, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի վաղվա հանդիպմանը լրագրողներ ներկա չեն լինի

Վաղը` ժամը 11։00-ին, վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի` «Մարիոթ» հյուրանոցում նախատեսված հանդիպումն ու բանակցությունները կկայանան առանց լրագրողների ներկայության, այս մասին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Տիգրան Ավինյանը:

Միայն հանդիպման սկզբնական պահին լրագրողները հնարավորություն կունենան տեսագրել և լուսանկարահանել նրանց: Դռնփակ պայմանավորվածություններից հետո բանակցողները հայտարարություն կանեն:

Ըստ խոսնակի՝ բանակցությունների փակ լինելու պահանջը փոխհամաձայնեցված է եղել, ակնկալվում են բովանդակային քննարկումներ։

17046 | 6
Facebook