Խնդրում ենք սպասել...

Համացանց

Այսօր Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա ավանդական ցույց

09:45, երեքշաբթի, 24 ապրիլի, 2018 թ.
Այսօր Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա ավանդական ցույց

Ապրիլի 23-ին Թբիլիսիում կայացել է 10-րդ Ջահերով երթ՝ նվիրված Հայ ժողովրդի Ցեղասպանության զոհերի հիշատակին: Ջահերով երթը սկսվել է Վակե այգու մոտ և ավարտվել Վրաստանում, Թուրքիայի դեսպանատան մոտ:
     Երթի ժամանակ հարյուրավոր վիրահայ երիտասարդներ վանկարկել են «Ճանաչում-Հատուցում», «Պայքար», «Թուրքիա-հանցագործ» կարգախոսներն, երգել հայրենասիրական երգեր:
     Ջահերով երթի ավարտին կայացավ բողոքի ցույց այն երկրի դեսպանատան առջև, որը հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ՝ Ցեղասպանություն, և պատիժ չի կրել իրականացրած հանցագործության համար, ավելին՝ շարունակում է Արևմտյան Հայաստանի բռնագրավումը:
     Թուրքիայի դեսպանատան առջև անցկացված ցույցի ժամանակ շուրջ 300 մասնակից արտահայտեցին իրենց բողոքը 1915-23թթ. Հայ ժողովրդի ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ և պահանջում էին, որպեսզի Թուրքիան ամբողջ մարդկության առջև և միջազգային նորմերի համաձայն պատասխանատվության ենթարկվի կատարած հանցագործության համար:
     Այսօր՝ ապրիլի 24-ին, Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ կկայանա ավանդական ցույց:

3477 | 0
Facebook