Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «չգիտի» Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը

13:20, երկուշաբթի, 23 ապրիլի, 2018 թ.
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «չգիտի» Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը

Լրագրողների հետ են հանդիպել նաև ՀՀ Արտաքին գործերի և Արդարադատության նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Դավիթ Հարությունյանը:

Արտգործնախարարի խոսքը. «ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց ներխուժել դինավագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել աշխատանքը, դիվանագետներին տարբեր հայտարարություններով բավական անհարմար դրության մեջ դնել ու դա անել առցանց, չեմ կարծում ժողովրդավարության, հայրենասիրության դրսևորում է: Վերջին զարգացումները լիցքաթափելու ձևը բարի կամքն է, երկխոսությունը և դա կարող է հաջողություն ունենալ, եթե պատասխան է ստանում, երկկողմանի է: Երկրի ղեկավարները, մեր հոգևոր առաջնորդները, քաղաքական ուժերն ու միջազգային գործընկերները բազմաթիվ կոչեր են արել երկխոսության: Մինչ այսօր այն մերժվել է, որն ակնհայտ դարձավ նաև երեկ»:

Արդարադատության նախարարի խոսքը. «ՀՀ-ն խաղաղ, առանց զենքի հավաքների ազատության իրավունքը ճանաչում է ու հետամուտ է լինելու դրան: Բայց պետք է նշեմ, որ հավաքները կարգավորվում են օրենսդրությամբ: Խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվել, երբ անհամաչափ սահամանափակվում է այլոց սահմանադրական իրավունքները: Երեկ ոստիկանությունը նման որոշում է կայացրել»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է արժանանք միջազգային գործընկերների քննադատությանը, որ պատգամավոր Փաշինյանին տարել են ու մինչև հիմա հայտնի չէ՝ որտեղ է, Հարությունյանը պատասխանել է. «Հայտնի է, փաստաբանը ներգրավված է, ինձ նման տեղեկություն են հաղորդել: Նա պահվում է ձերբակալված անձանց համար նախատեսված վայրում, այս պահին՝ չգիտեմ, դրա համար ասացի, որ կարելի է հարցն ուղղել դատախազությանը»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ լրագրողների հետ էր հանդիպել նաև Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

9111 | 3
Facebook