Շախմատիստ Սերժ Սարգսյանը հայտնվել է ցուգցվանգի մեջ, երբ ամեն հաջորդ քայլը ավելի վատ իրավիճակի է հասցնում: Այսօրվա իրավիճակը տարիների լճացման հետևանք է, երբ իշխանավորները իրականությանը նայել են միայն իրենց շքեղ դղյակներից, թանկ ավտոներից և Հանրային կոչված, սակայն իշխանահաճո հեռուստաընկերության երթերից: Սերժ Սարգսյանին 3 օր է մնացել հեռանալ-չհեռանալու վերաբերյալ վճիռ կայացնելու համար, ապրիլի 24-ին հարյուր հազարավոր մարդկանց կուտակումը կարող է վերածվել իշխանափոխության: Սերժ Սարգսյանի գնալու հարցը վճռված է, թելն ինչքան էլ ձգես, ի վերջո կտրվելու է: