Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են Եվրոպայի առաջնությունում մեր շախմատիստուհիների զբաղեցրած տեղերը

12:10, ուրբաթ, 20 ապրիլի, 2018 թ.
Հայտնի են Եվրոպայի առաջնությունում մեր շախմատիստուհիների զբաղեցրած տեղերը

Սլովակիայում ավարտվեց Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: 11 հնարավորից վաստակելով 9 միավոր՝ 2018 թվականի Եվրոպայի կանանց չեմպիոն դարձավ Ռուսաստանը ներկայացնող Վալենտինա Գունինան: Գունինան այժմ միակ շախմատիստուհին է, ով Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճում է 3-րդ անգամ: 2017 թվականի չեմպիոն, Վրաստանի ներկայացուցիչ Նանա Ձագնիձեն նվաճեց արծաթե մեդալ, իսկ աշխարհի նախկին չեմպիոնուհի Աննա Ուշենինան եզրափակեց լագագույն եռյակը: Մեր շախմատիստուհիներցի Էլինա Դանիելյանը, Մարիա Կուրսովան, Աննա Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը վաստակեցին 6.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 27-րդ, 35-րդ, 38-րդ և 39-րդ հորիզոնականները: Մարիա Գևորգյանը 5.5 միավորով դարձավ 78-րդը, իսկ Սիրանուշ Ղուկասյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 86-րդ հորիզոնականը:
     Մրցաշարում հաջող կարելի է համարել պատանի շախմատիստուհի Աննա Սարգսյանի և Հայաստանի կանանց գործող չեմպիոն Մարիա Կուրսովայի ելույթները, ովքեր համապատասխանաբար 47 և 41 կետերով բարելավեցին իրենց անհատական վարկանիշները:

2086 | 0
Facebook