Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այսպես հանրային ճնշմամբ հնարավոր է կառուցել նորմալ հասարակություն և պետություն». Սերգեյ Դանիելյան

18:35, հինգշաբթի, 19 ապրիլի, 2018 թ.
«Այսպես հանրային ճնշմամբ հնարավոր է կառուցել նորմալ հասարակություն և պետություն». Սերգեյ Դանիելյան

Տեսնում է արդյոք Սերգեյ Դանիելյանն այս իրավիճակում թավշյա հեղափոխության նախադրյալներ, դերասան երգիծաբանն այսպես պատասխանեց. «Ես դա մեկ շաբաթ առաջ եմ տեսել, բայց դե Նոստրադամուսը չեմ, չգիտեմ՝ ինչ կլինի: Ինձ համար հատկապես ընդունելի է այն, որ պարոն Փաշինյանն ասել է՝ խաղաղ է լինելու, և դա ավելի ուժեղ է, քան ագրեսիան: Այս օրերին երևաց, որ այդ մարտավարությունն աշխատում է: Երկուստեք կարող են լինել ներվային ուժեր, ամեն վայրկյան այստեղ հնարավոր է արյուն թափել, բայց պետք է դրան չտրվել, դա ամենահեշտն է, իսկ այս ճանապարհը մի քիչ ավելի խոհեմություն ու ուղեղ է պահանջում: Այսպես հանրային ճնշմամբ հնարավոր է կառուցել նորմալ հասարակություն և պետություն»:

4553 | 2
Facebook