ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հետևում է հայաստանյան իրադարձություններին:
«Մենք հետևում ենք Հայաստանի իրադարձություններին և հույս ունենք, որ այդ ամենը կատարվում է օրենքի շրջանականերում»,- ТАСС-ը մեջբերում է Պեսկովի խոսքը:
Հիշեցնենք, որ երեկ Պուտինը շնորհավորել էր Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: