Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը»․ Վարդան Մինասյան

00:00, երկուշաբթի, 16 ապրիլի, 2018 թ.
«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը»․ Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն օրերս հյուրընկալվել է «RԷվոլյուցիա» հաղորդմանը՝ խոսելով հայկական ֆուտբոլի զարգացման և առաջիկա ծրագրերի մասին։ Այսօր եթեր հեռարձակված հաղորդման ընթացքում Մինասյանն անդրադարձել է հավաքականում խաղալու նախապայմաններին։

«ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և իմ մեջ չեն եղել նախապայմաններ։ Չի եղել խոսակցություն, որ հավաքականի կազմը նա է ընտրելու։ Ես չեմ ընդունում, որ ղեկավարը միջամտում է ֆուտբոլիստների ընտրությանը։ Հենց այդ պատճառով էլ վերադարձա Ղազախստանին։ Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը։ Ես ունենալու եմ նախապայմաններ՝ կապված ֆուտբոլիստների ընտրության հետ։ Հավաքականում խաղալու գլխավոր նախապայմանը հայրենասիրությունն է։ Եկորրդը տեխնիկական ունակությունը, երրրորդը՝ ցանկությունը»,- նշել է Մինասյանը։

3959 | 0
Facebook