Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Պետրոս Ադամյան փողոցով դպրոց շտապող երեխաներն ստիպված են անցնել հսկա աղբանոցի միջով. «Երկիր Ծիրանի»

14:40, ուրբաթ, 13 ապրիլի, 2018 թ.
Պետրոս Ադամյան փողոցով դպրոց շտապող երեխաներն ստիպված են անցնել հսկա աղբանոցի միջով. «Երկիր Ծիրանի»

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը դիմում է գրել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանին՝ վերջինի ուշադրությունը հրավիրելով Պետրոս Ադամյան փողոցում կուտակված աղբի վրա.

«Կենտրոն վարչական շրջանի Պետրոս Ադամյան փողոցով դեպի դպրոց շտապող երեխաներն այսօր՝ 2018 թվականի ապրիլի 13-ին, ստիպված էին անցնել գիշերվա ընթացքում ձևավորված հսկա աղբանոցի միջով։

«Պետրոս Ադամյան»-ով դեպի դպրոց շտապող երեխաներն ստիպված էին անցնել հսկա աղբանոցի միջով». «Երկիր Ծիրանի»-ի դիմումը՝ Հրայր Անտոնյանին

Այս փողոցի մաքրության հարցն ամիսներ շարունակ չի լուծվում։ «Սանիթեքի» աշխատակիցները մաքրում են հարակից տարածքները (չի բացառվում՝ հավելյալ վճարովի հիմունքներով), սակայն մշտապես շրջանցում են այդ փողոցը։ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության բազմաթիվ ահազանգերը «Սանիթեք» ընկերությունը թողել է անպատասխան։ Փողոցի աղտոտվածության հարցը չի լուծվել անգամ «շաբաթօրյակների» ընթացքում։ Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը պահանջում է թե՛ ներկայացված հսկա աղբակույտի, թե՛ ողջ տարածքի շտապ մաքրում և մաքրության մշտական ապահովում»,- նշված է քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետին ուղղված դիմումում։

2777 | 1
Facebook