Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արևելյան Ղութայում քիմիական հարձակումը

17:35, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Արևելյան Ղութայում քիմիական հարձակումը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայի Արևելյան Ղութա արվարձանում քիմիական հարձակումը, որի մասին ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ Պետդեպարտամենտը: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանն անհանգստություն է հայտնելԱրևելյան Ղութայի Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման կապակցությամբ:

Daily Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմի աղբյուրներին, հայտնում է, որ Էրդողանն ընդգծել է Սիրիայում խաղաղ բնակիչների կոտորածի դադարեցման կարևորությունը:

Մեկ այլ աղբյուր հայտնել է, որ երկու երկրների նախագահներն ընդգծել են հումանիտար օգնություն ցուցաբերելու ուղղությամբ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը:

4499 | 0
Facebook