Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցում. «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները կհասնե՞ն արդյունքի

22:05, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Հարցում. «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները կհասնե՞ն արդյունքի

Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի դեմ պայքարի շրջանակներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նախաձեռնել է «Իմ քայլը» շարժումը: 14 օրերի ընթացքում մասնակիցները շուրջ 200 կմ ճանապարհը կանցնեն միայն քայլելով, կկատարեն շուրջ 300 հազար քայլ՝ լինելով Սպիտակ, Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան, Աբովյան քաղաքներում ու ապրիլի 13-ին ժամը 18։30 կհասնեն Ազատության հրապարակ, որտեղ կմեկնարկի հանրահավաքը։

«Մեր հիմնական խնդիրն է ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների տանել Բաղրամյան պողոտա, որպեսզի կարողանանք մեր դիրքորոշումը ֆիզիկական ներկայությամբ ի ցույց դնել պատգամավորներին, որպեսզի նրանք կատարեն ժողովրդի կամքը»,- ասել է ընդդիմադիր գործիչը:

Հարցման նպատակն է պարզել՝ արդյունքի՞ կհասնեն արդյոք պայքարի մասնակիցները:

9774 | 5
Facebook