Խնդրում ենք սպասել...

Հարցումներ

Հարցման մասնակիցների 56%-ի կարծիքով՝ Կեմերովոյի ողբերգությունն ահաբեկչություն էր

20:10, երեքշաբթի, 03 ապրիլի, 2018 թ.
Հարցման մասնակիցների 56%-ի կարծիքով՝ Կեմերովոյի ողբերգությունն ահաբեկչություն էր

ՌԴ Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգությունը շատ հարցեր էր ծնել՝ ինչո՞ւ են կինոթատրոնում փակված եղել երեխաներն, ինչո՞ւ է 40-45 րոպե ուշացումով եկել փրկարարական ու հրշեջ օգնությունն, ինչո՞ւ կամավորներին արգելել են ներս մտնել շինություն ու օգնել այրվողներին, ինչո՞ւ է անջատված եղել հրդեհաշիջման համակարգն, ինչո՞ւ չի գործել տագնապային ազդանշանը և այլն: Այս ամենը հանրության մեջ առաջացրել էր կասկած՝ արդյո՞ք ահաբեկչություն չէր այս սարսափելի դժբախտությունը:

MAMUL.amհարցում էր անցկացրել՝ պարզելու մեր օգտատերերի կարծիքն այս թեմայի վերաբերյալ:

Հարցման մասնակիցների 56%-ի կարծիքով տեղի ունեցածն ահաբեկչություն էր, 24%-ը դժվարացել էր պատասխանել, 20%-ը դա դժբախտ պատահար էր համարել:

6225 | 0
Facebook