Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ճակատը համագործակցության կոչ է անում ՔՊ-ին ու կրկին հայտարարում, որ կողմ են միայն քաղաքացիական խաղաղ անհնազանդության

10:50, երկուշաբթի, 02 ապրիլի, 2018 թ.
Ճակատը համագործակցության կոչ է անում ՔՊ-ին ու կրկին հայտարարում, որ կողմ են միայն քաղաքացիական խաղաղ անհնազանդության

Ինչպես հայտնի է, «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ապրիլի 9-ից հանրահավաքներ են անցկացնելու Ազատության հրապարակում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Ապրիլի 13-ից սկսած, 4 օր շարունակ, Ազատության հրապարակում հանրահավաք է իրականացնելու նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Եթե ՔՊ-ն պատրաստ լինի համագործակցության, կամ միասնական նոր ֆորմատ ձևավորվելու, խնդիր չեմ տեսնում: Եթե ոչ, քաղաքացին կասի՝ նույնիսկ մեկ հրապարակում չեն կարողանում լեզու գտնել, մենք գնանք, մասնակցենք, ի՞նչ անենք»,- ասել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք՝ Փաշինյանը շաբաթ հայտարարել էր Ճակատի հետ չհամագործակցելու պատճառը. «Մենք մերժում ենք ոչ միայն բռնությունն, այլև հակաբռնությունը: Սա մեզ համար սկզբունքային է ու կարմիր գիծ է, որ չենք անցնի, այսինքն՝ մեր համագործակցությունը որևէ ուժի հետ հնարավոր է այս հենքի վրա: Իսկ Ճակատի կողմից այս կապակցությամբ հնչում են տարբեր տեսակետներ»:

Ազատության հրապարակում ուրբաթ տեղի ունեցած հավաքի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը պաշտոնապես հայտարարել էր, որ Ճակատը կողմ է միայն քաղաքացիական խաղաղ անհնազանդության:

Տեղեկացնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն, այսօր տեղեկացրել է, որ միանում է Նիկոլ Փաշինյանի և Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախաձեռնած շարժմանը:

4063 | 7
Facebook