Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Կարեն Կարապետյանի թիմը դեպրեսիայի մեջ է. կառավարությունում աշխատանքը գրե­թե կազմալուծված է. «Հրապարակ»

10:15, շաբաթ, 24 մարտի, 2018 թ.
Կարեն Կարապետյանի թիմը դեպրեսիայի մեջ է. կառավարությունում աշխատանքը գրե­թե կազմալուծված է. «Հրապարակ»

«Կառավարությունում աշխատանքը գրե­թե կազմալուծված է, վարչապետ Կարեն Կարապետյանի թիմը դեպրեսիայի մեջ է, քանի որ մինչև վերջին պահը հույս էին փայփայում, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա իր խոստմանը և Կարեն Կարապետյանին կնշանա­կի վարչապետ: Իսկ Կարապետյանի խոսնակի պատասխանը «Ժողովուրդ» թերթի լրագրողի հարցին, թե վարչա­պետը ցանկություն ունի շարունակելու աշխատել, և դրան հետևած պատաս­խանը՝ «Չեմ քննարկել այդ հարցը: Ինձ թվում է՝ հաշվի առնելով այն ծրագրերը և մատնանշած բարեփոխումները, որ իրականացնում է կառավարությունը, ենթադրությունները Դուք կարող եք անել», ՀՀԿ-ում բուռն քննարկումների տեղիք է տվել: Ոմանք դրա տակ Կա­րեն Կարապետյանի թիմի նեղացածության անթաքույց դրսևորում են տեսել, մյուսներն էլ պնդում են, թե սա խոսում է խոսնակի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

5588 | 1
Facebook