Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հարություն Ռուբինյանը Հունաստանում բարձր է պահում ըմբշամարտի հայկական դպրոցի պատիվը

15:50, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Հարություն Ռուբինյանը Հունաստանում բարձր է պահում ըմբշամարտի հայկական դպրոցի պատիվը

Հայ մասնագետ Հարություն Ռուբինյանը գլխավորում է Հունաստանի ակումբային առաջնությունում հանդես եկող «Էֆկարպիա» ակումբը, որը ազատ ոճի ըմբշամարտի Հունաստանի առաջնության հաղթող է դարձել: Հարություն Ռուբինյանը Հունաստանում բարձր է պահում ըմբշամարտի հայկական դպրոցի պատիվը: Գյումրեցի մասնագետը 2 տարի է, ինչ աշխատում է նաև ազատ ոճի ըմբիշների հետ: Մինչև այդ նա աշխատում էր նաև հունահռոմեական ոճի ըմբիշների և կանանց հետ: Այժմ Ռուբինյանը շարունակում է աշխատանքը 3 ոճերում էլ: Նրա սաները նախապատրաստվում են Կիևում ապրիլի 23-ից 29-ը կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

2498 | 0
Facebook