Բրիտանացի արքայազն Հարին և նրա հարսնացուն՝ դերասանուհի Մեգան Մարքլն իրենց հարսանիքին հազարավոր բրիտանացիների են հրավիրել: Հրավիրվածների թվում են տարբեր բարեգործական կազմակերպությունների, դպրոցների աշխատակիցներ, մարդիկ, ովքեր աշխատում են թագավորական պալատում, ինչպես նաև Վինձորի բնակիչները՝ քաղաք Բերքշիրի կոմսությունում, որտեղ կանցկացվի հարսանեկան արարողությունը:
Հարսանիքին, որը կկայանա մայիսի 19-ին, ընդհանուր առմամբ հրավիրված է 2640 մարդ: Քնեսինգթոնյան պալատի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ բոլոր հրավիրվածները կարող են հետևել նորապսակների ժամանմանը:
Հայտարարության մեջ ասվում է, որ Մեգանն ու Հարին կցանկանային, որպեսզի հասարակ բրիտանացիները ևս մասնակցություն ունենային այդ տոնակատարությանը:
«Այդ միությունը, ինչպես և մյուսները, կլինի ուրախ իրադարձություն, որը կարտացոլի հարսնացուի և փեսայի բնույթն ու արժեքները»,- գրում է BBC-ն:
Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Վինձորի ամրոցում, որտեղ արքայազն Հարին կնքվել է 1984-ին: