Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 21 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ի՞նչ գրականություն է այս տարի ձեռք բերելու Հայաստանի ազգային գրադարանը

00:05, շաբաթ, 24 փետրվարի, 2018 թ.
Ի՞նչ գրականություն է այս տարի ձեռք բերելու Հայաստանի ազգային գրադարանը

2017-ին Հայաստանի ազգային գրադարանն ունեցել է շուրջ 30 հազար ընթերցող, տարվա ընթացքում գրադարան է այցելել շուրջ 247 հազար մարդ: 2018-ին ևս պետական բյուջեից հատկացվող գումարով (20 միլիոն դրամ) Գրադարանը «կթարմացնի» իր գրադարանային ֆոնդը:

«Ի՞նչ գրականություն է ձեռք բերելու Ազգային գրադարանը: Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվելու գրականություն ընտրելիս: Արդյո՞ք ուսումնասիրում եք Գրադարանի փաստացի և հնարավոր ընթերցողների պահանջարկը»,- հարցերը Մշակույթի նախարարն ուղղեց Գրադարանի տնօրենին:

Արմեն Ամիրյանի համոզմամբ, Ազգային գրադարանի քաղաքականության հիմքում պետք է կարևորվի ընթերցողի պահանջարկը, իսկ հիմնական թիրախը պետք է լինի երիտասարդությունը, մասնավորապես, ուսանողությունը:

Մասնագիտական գրականություն, որի փնտրտուքը վերջիններից երկար ժամանակ ու ջանք է պահանջում, հաճախ՝ անարդյունք: Գեղարվեստական, թարգմանական գրականություն... Ի վերջո, պահանջված գրականություն, որն այսօր հասանելի չէ Ազգային գրադարանի ընթերցողներին: Տիգրան Զարգարյանին նախարարը հորդորեց խորապես ուսումնասիրել պահանջարկը, անհրաժեշտ գրականությունը ձեռք բերելու համար համագործակցել միջազգային կրթական կառույցների, Հայաստանում գործող դեսպանատների, հնարավոր բոլոր օղակների հետ:

Նախարարի հաջորդ պահանջն էր, որպեսզի նորացված գրադարանային ֆոնդի վերաբերյալ տեղեկատվությունը պատշաճորեն տարածվի հնարավոր բոլոր միջոցներով՝ սոցցանցերով, բջջային համապատասխան հավելվածով և այլն:

Ազգային գրադարանի ներկայացուցիչների հետ նախարարը քննարկեց նաև Գրադարանի բակում երիտասարդների համար հաճելի միջավայր ստեղծելու գաղափարը, այս մասին տեղելացնում է նախարարությունը:

| | |
1321 | 0