Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ քաղաքացին իրավունք ունի իշխանության վզից բռնել ու դուրս շպրտել, եթե...». Ն. Փաշինյան

16:15, չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
«ՀՀ քաղաքացին իրավունք ունի իշխանության վզից բռնել ու դուրս շպրտել, եթե...». Ն. Փաշինյան

«Եթե տեղի են ունենում ընտրություններ ու արդյունքները կեղծվում են, մարդիկ հավաքվում, ցույց են անում: Մի անգամ հավաքում, տանում եմ, մյուս անգամ կրակում են, էն մի անգամ՝ սպանում: Ես ասում եմ հետևյալը՝ երբ այդ մարդը 10 անդամ դատարան է դիմել, 60 անգամ դատախազություն, 90 անգամ բողոքարկել է, հացադուլ, նստացույց է արել, ու իշխանությունը շարունակում է իր հետ նույն ձևով վարվել, ես հիմա հռչակում եմ ՀՀ քաղաքացու իրավունքը՝ գնալ, էդ իշխանության վզից բռնել ու դուրս շպրտել ԱԺ-ի, նախագահականի, կառավարության շենքերից»,- Մարտի 1-ի վերաբերյալ այսօրվա լսումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: «Ի վերջո, մարդկանց ընդվզումը կապված է ոչ միայն ընտրությունների արդյունքների հետ, այլև սոցիալական, տնտեսական, բարոյական գործոնների: Մարդը երբ գնում ա, քվեարկում ա, ինքը բազմաթիվ հանգամանքներ ա հաշվի առնում ու ընտրություն կեղծելն ունի սոցիալական, բարոյական հարթություն»,- հավելեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը:

Հիշեցնենք՝ մեկնարկել են ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումները՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ:

Որպես հայտարարության ընդունման հիմնավորում «Ելք»-ը նշում է, որ 10 սպանությունների կազմակերպիչները և անմիջական կատարողները մինչև օրս պատասխանատվության չեն կանչվել, զոհերի հարազատներին, ինչպես նաև ապօրինի ուժի գործադրման հետևանքով մարմնական վնասվածքներ ստացածներին արդարացի փոխհատուցում չի տրվել:

4021 | 0
Facebook