2041թ. Տոկիոյում ծրագրվում է կառուցել աշխարհի ամենաբարձր երկնաքերը, հայտնում է BBC-ն:
Շենքում կլինի 70 հարկ և 8 հազար բնակարան: Կլինեն նաև այգիներով պատշգամբներ, հաստատություններ, խանութներ և հյուրանոցներ:
Երկնաքերի կառուցման համար 180 հազար քմ փայտանյութ կպահանջվի: Ընդ որում, այն կկառուցվի միայն ճապոնական ծառատեսակներից:
Նշվում է, որ ծրագրի արժեքը 600 միլիարդ իեն է, որը հավասար է 5,9 միլիարդ դոլարի, ինչը 2 անգամ բարձր է սովորական երկնաքերի կառուցման արժեքից:
Ներկայում ամենաբարձր փայտե շենքը համարվում է Վանկուվերեի ուսանողական հանրակացարանը՝ 53 մ բարձրությամբ: