Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինդորհոկեյի «Հրազդան» ակումբը՝ Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

17:45, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Ինդորհոկեյի «Հրազդան» ակումբը՝ Եվրոպայի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր

Փետրվարի 16-ից 18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է 2018 թվականի ինդորհոկեյի Եվրոպայի ակումբային առաջնությունը (խմբ․՝ ինդորհոկեյը խոտի հոկեյի տարատեսակ է, որն անցկացվում է փակ տարածություններում՝ ձմռանը), որին Հայաստանը ներկայացրել է «Հրազդան» ակումբը։ Հայ հոկեյիսըտները նվաճել են բրոնզե մեդալ։ «Հրազդան» ակումբի հարձակվող Ալեքսեյ Սոբոլևսկին, խփելով 17 գնդակ, ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու և խաղացող, իսկ «Հրազդան»-ի դարպասապահ Իվան Օժեռելևը՝ լավագույն դարպասապահ: Առաջնության հաղթող է դարձել իռլանդական «Three Rock Rovers» ակումբը, իսկ 2-րդ տեղը գրավել է նորվեգական «Kringsja Sports Klubb» ակումբը:

3487 | 0
Facebook