Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

00:35, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Հրաձիգ Հայկ Բաբայանը պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Այսօր Հունգարիայի Գյոր քաղաքում մեկնարկել է հրաձգության եվրոպայի առաջնությունը՝ 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 650 մարզիկ: Այսօր տեղի է ունեցել պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ ամեն վարժությունից խաղակվել է պատանեկան օլիմպիական խաղերի 3-ական ուղեգիր: 10մ, օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղաների վարժությունում Հայկ Բաբայանը խոցել է 618,4 միավոր և 5-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում նա պահպանել է դիրքերը և նվաճել Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայկը նախորդ պատանեկան օլիմպական խաղերի արծաթե մեդալակիր Հրաչիկ Բաբայանի կրտսեր եղբայրն է: Վրեժ Թորոսյանը խոցել է 616,8 միավոր և 8-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, եզրափակչում մրցելույթն ավարտել է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը: Նարեկ Ադամյանը 609,7 միավորով զբաղեցրել է 22-րդ տեղը:
     10մ, օդամղիչ հրացան, 40 կրակոց, աղջիկների վարժությունում 44 մրցակցուհուց Ալլա Պողոսյանը 414,9 միավորով զբաղեցրել է 9-րդ տեղը և տեղ չի գտել եզրափակչում: Նույնքան միավոր է խոցել 8-րդ հորիզոնականով եզրափակիչ անցած լեհ մարզուհին:
     10մ, օդամղիչ ատրճանակ, 60 կրակոց, տղաների վարժությունում 35 մրցակցից Բենիկ Խլղաթյանը, խոցելով 561 միավոր, զբաղեցրել է 15-րդ տեղը:
     Հավաքական թիմում ընդգրված պատանիները կմասնակցեն նաև երիտասարդների պայքարին: Մարզիկները մրցելույթները կշարունակեն փետրվարի 20-ից:

3965 | 0
Facebook