Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բուռն բանավեճ «Ելք»-ում. Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի տեսակետները չեն համընկնում. «Հրապարակ»

10:45, շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Բուռն բանավեճ «Ելք»-ում. Նիկոլ Փաշինյանի ու Էդմոն Մարուքյանի տեսակետները չեն համընկնում. «Հրապարակ»

«Սերժ Սարգսյանի վերարտադրության կասեցման հարցը «Ելք»-ում դարձել է բուռն բանավեճի թեմա։ Մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարծում է, որ պետք է պայքարել այդ գործընթացի դեմ, մյուս մասն էլ՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, հակադարձում է, որ, այսպես կոչված՝ «ինստիտուցիոնալ» հակասության խնդիր կա։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ըստ օրենքի, պետք է ներկայացնի ՀՀԿ խմբակցությունը, որը խորհրդարանական մեծամասնությունն է, հետևաբար՝ դա նախ կնշանակի պայքար ՀՀԿ-ի դեմ, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանը, որի մասն է կազմում նաև «Ելք»-ը, լեգիտիմ չէ, և պետք է ցրել։ Մինչդեռ ժամանակին «Ելքն» ընդունել է ընտրությունների արդյունքները»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

6302 | 2
Facebook