Չիլիի և Մադրիդի համալսարանների գիտնականները orca տեսակի 16 տարեկան դելֆինին սովորեցրել են ողջունել մարդկանց, հրաժեշտ տալ և հաշվել:
Փորձարկման ձայնագրությունը նրանք հրապարակել են Proceedings of the Royal Society ամսագրում:
Վիկի անունով կետն իր տեսակի ներկայացուցիչներից առաջինն է դարձել, որը սովորել է կրկնել մարդկանց բառերը:
Նա կարողանում է անգլերենով ասել «ողջույն», «ցտեսություն» բառերը, հաշվում է մինչև երեքն ու արտաբերում ոմն Էմիի անուն: