Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Համացանցն ապահովող ստորջրյա մալուխների քարտեզը. ի՞նչ կլինի, եթե դրանք կտրվեն

00:10, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Համացանցն ապահովող ստորջրյա մալուխների քարտեզը. ի՞նչ կլինի, եթե դրանք կտրվեն

Այս քարտեզի վրա ներկայացված է ստորջրյա մալուխների հսկայական ցանցը, որն ապահովում է ողջ աշխարհում համացանցի աշխատանքը, գրում է Business Insider-ը:

Քարտեզն ստեղծվել է Telegeography հեռահաղորդակցական-վերլուծական ընկերության կողմից և ցույց է տալիս հարյուրավոր մալուխներ, որոնք ձգվում են օվկիանոսի խորքից և ունեն տարբեր գույնի գծեր:

Քարտեզի վրա մասշտաբային ենթակառուցվածքներ են ցուցադրված, որոնք ստեղծվել են տասնամյակներով, առավելապես, մասնավոր ձեռնարկատերերի ջանքերով:

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական ֆորումի տվյալների համաձայն՝ միջմայրցամաքային տվյալների 97%-ը փոխանցվում է նման մալուխների օգնությամբ:

Եվ չնայած բոլոր երկրների համար դրանց ակնհայտ ռազմավարական նշականությանը՝ դրանց անվտանգության համար համեմատաբար քիչ ջանքեր են ներդրվում: Վերջին ամիսներին ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ ագրեսոր պետությունները, մասնավորապես, Ռուսաստանը, կարող են դրանք կտրել:

Policy Exchange կենտրոնի զեկույցում Ռուսաստանին նախազգուշացնում են զերծ մնալ Ատլանտիկայում «ագրեսիվ գործողություններից», որտեղ տեղակայված են Եվրոպան և ԱՄՆ-ն կապող մալուխները:

13882 | 0
Facebook