Թուրքիայի ռազմաօդային ուժերը շարունակում են ավիահարվածներ հասցնել Իրաքի հյուսիսում «քրդական բանվորական կուսակցության» (Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել) դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբին:
Հակաահաբեկչական գործողություններ են իրականացվել երկուշաբթի՝ իրաքյան Քանդիլ և Ասոս շրջաններում:
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել քրդական 11 օբյեկտների ուղղությամբ, որի հետևանքով ապաստարաններ, կրակակետեր են ոչնչացվել:
Ռազմական գործողությունների ավարտից հետո կործանիչներն իրենց ավիաբազաներ են վերադարձել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Աֆրինի գործողությունները կընդլայնվեն մինչև Իրաքի հետ սահման: