ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դուստրը՝ Եկատերինա Տիխոնովան, ամուսնալուծվել է գործարար Կիրիլ Շամալովից 5 տարվա ամուսնությունից հետո: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Ինչպես հայտնել են անանուն 4 աղբյուրները՝ Շամալովի և Պուտինի կրտսեր դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի միությանը վերջ է դրվել»,- ասվում է գործակալության հոդվածում:
Հայտնի է, որ զույգն ամուսնացել է 2013թ. փետրվարին:
36-ամյա Կիրիլ Շամալովի հայրը՝ Նիկոլայը, ծանոթացել է Պուտինի հետ 90-ական թթ.: Այդ ժամանակ նրանք դարձել են «Օզերո» կոոպերատիվի համահիմնադիրներից: Որոշ ժամանակ անց այդ կոոպերատիվի անդամներից շատերը Ռուսաստանում բարձր պաշտոններ են զբաղեցրել:
Կիրիլ Շամալովը 26 տարեկանում դարձել է «Սիբուր» նավթաքիմիական հոլդինգի փոխնախագահ: Իսկ 2016թ. մարտին գլխավորել Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ գործարարների վարկանիշային ցուցակը:
Ըստ Bloomberg-ի անանուն աղբյուրների՝ Կիրիլն այդ առավելություններից ամուսնալուծությունից հետո զրկվել է: