Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակում, Երևանի «Թեքեյան կենտրոն»-ի «Արամ և Գոհար Խաչատրյաններ» ցուցասրահում կայացել է բերձորցի երիտասարդ նկարչուհի՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Ըռքոյանի նկարների անհատական ցուցահանդեսը:
Բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Երևանում
Բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Երևանում
«Ապրելով Արցախում՝ չէի կարող բաց թողնել այս առիթը: Իմ աշխատանքներում գլխավորը գույներն են, որը ցույց է տալիս իմ՝ արցախցի լինելու և կյանքին դրական վերաբերվելու նշան»,- ասել է Անահիտը և հավելել, որ ներկայացրել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում ուսանելու տարիներին ստեղծած աշխատանքները:
Բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Երևանում
Բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Երևանում
Նախատեսված է՝ փետրվարին ցուցահանդեսը տեղափոխել Արցախ:
Բերձորցի երիտասարդ նկարչուհի Անահիտ Ըռքոյանի աշխատանքների ցուցահանդեսը՝ Երևանում