Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ո՞ւմ նախագահն է լինելու Արմեն Սարգսյանը. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի». Նարինե Դիլբարյան

16:40, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
«Ո՞ւմ նախագահն է լինելու Արմեն Սարգսյանը. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի». Նարինե Դիլբարյան

«Արմեն Սարգսյանը, երկար ժամանակ լինելով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, այնուամենայնիվ. դժվար է ասել, որ նա Հայաստանի համար մեծ ծրագրեր է իրականացրել և մեծ աշխատանք է կատարել: Բոլորը գիտեն, որ նա ունի ֆինանսական մեծ հզորություն: Լինելով եվրոպական գործիչ, նրա գործունեության ոչ բոլոր դրվագներն են շատ հրապարակային, չեմ ցանկանում ասել՝ ստվերային, բայց ինքը բավականին փակ գործիչ է»,- կարծիք հայտնելով ՀՀ նախագահի ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի գործունեության մասին, ասել է լեզվաբան Նարինե Դիլբարյանը:

Նրա խոսքով՝ չկան մեծ ծրագրեր, որոնք Մեծ Բրիտանիայում կատարել է Արմեն Սարգսյանը: «Անգլիան միշտ եղել է Թուրքիայի շահերի իրականացնողը, Թուրքիայի նավթային շահերի կրողը, և կարող ենք ասել, որ Արմեն Սարգսյանն այդ անիվը մազաչափ անգամ չի շարժել: Դիվանագիտական ասպարեզում Արմեն Սարգսյանի կողմից մեծ նվաճումներ չեմ կարող արձանագրել»,- ասել է Նարինե Դիլբարյանը։

Որպես մեծ ձեռքբերում նա կարողացել է հիշել միայն 2013 թվականին արքայազն Չարլզի բիզնես այցը Հայաստան։

«Ո՞ւմ նախագահն է լինելու նա. Հայաստանի Հանրապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանի։ Եթե ինքը կարողանա ցուցաբերել ինքնուրույն քաղաքական վարքագիծ, որին անգամ այս կտրատված և խիստ սահմանափակված նախագահի լիազորությունների մեջ կան, ապա նա կարող է արդարացնել հույսերը։ Իսկ ներդրումների մասին խոսակցությունները, կարծում եմ, դեռ վաղաժամ են։ Հիշենք Կարեն Կարապետյանին, որի մասին նույնպես ասում էին, թե ինքը կգա, կփոխի, ունի բիզնես ոլորտում կայացած ընկերներ և այլն։ Նա իրոք փորձեց, սակայն դա շատ բան չփոխեց»,- եզրափակեց լեզվաբանը։

7190 | 1
Facebook