Twitter սոցցանցի վարչակազմը հայտարարել է, որ հազարավոր հաշիվներ է հայտնաբերել, որոնք հրապարակվել են ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ, որոնք պատկանում են ռուսական քարոզչական գործակալությանը: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական հայտարարության մեջ:
Ընկերության հաղորդմամբ՝ հայտնաբերվել և արգելափակվել է 1062 հաշիվ, որոնք կապ են ունեցել ռուսական ինտերնետ հետազոտությունների՝ այսպես կոչված «Պետերբուրգի տրոլների ֆաբրիկայի» հետ:
Ընդհանուր առմամբ, «ռուսական հետքի» որոնման շրջանակներում հայտնաբերվել է 3,8 հազար հաշիվ: Հետազոտության շրջանում (2016թ. նոյեմբերի 8-ից 10 շաբաթ առաջ) նրանք տեղադրել են 176 հազար գրառում, որոնցում անդրադարձ է եղել ընտրությունների թեմային:
Սոցցանցի վարչակազմը նաև հայտնել է, որ այդ մասին կտեղեկացնի ամերիկացի օգտատերերին, ընդ որում, օգտատերերից ոչ մեկ այդ գրառումների պարունակությունն այլևս չի կարողանա տեսնել: