Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Բնապահպաններն ակտիվ գործողություննե՞ր կծավալեն ընդդեմ Արմեն Սարգսյանի. «Ժամանակ»

10:30, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Բնապահպաններն ակտիվ գործողություննե՞ր կծավալեն ընդդեմ Արմեն Սարգսյանի. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրելու Սերժ Սարգսյանի որոշումը բավական բուռն է ընդունվել բնապահպանների շրջանում: Բնապահպանները մտահոգված են, որ ընտրվելով նախագահի պաշտոնում՝ Արմեն Սարգսյանն ավելի ակտիվորեն կզբաղվի Հայաստանի բնության ոչնչացմամբ:

Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանն Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի խոշոր բաժնետերերից է, և հենց դրանով է պայմանավորված բնապահպանների անհանգստությունը:

Չի բացառվում, որ առաջիկայում բնապահպանական որոշ կազմակերպություններ ակտիվ գործողություններ ծավալեն ընդդեմ նախագահի նոր թեկնածուի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

5110 | 1
Facebook