Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեզ մնում է սրտի վախով կռահել, թե վերջին տարիներին գիտական ինչ հաջողություններ է արձանագրել Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը». Ն. Փաշինյան

18:05, ուրբաթ, 19 հունվարի, 2018 թ.
«Մեզ մնում է սրտի վախով կռահել, թե վերջին տարիներին գիտական ինչ հաջողություններ է արձանագրել Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը». Ն. Փաշինյան

Այսօրվա հավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի նոր պաշտոնին: Հիշեցնենք՝ նա այսօր ընտրվել է Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

«Լևոն Սարգսյանը գիտությունների թեկնածուի կոչումը պաշտպանել է 2006-ին, իսկ 2010-ին դարձել է արդեն գիտությունների դոկտոր: Մեզ մնում է սրտի վախով փորձել կռահել, թե վերջին տարիներին գիտական ինչպիսի հաջողություններ է արձանագրել Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը: Չնայած կարծում եմ՝ նա վաղուց արժանի է ԳԱԱ պրեզիդենտի կոչմանը, որովհետև ժողովրդական բանահյուսության մեջ նա առնվազն մաթեմատիկական տարրական գիտությունների պատվավոր դոկտոր, պորֆեսոր է»,- ասաց «Ելք» դաշինքի ղեկավարը:

Ելույթի վերջում Փաշինյանը կրկին հորդորեց քաղաքացիներին դուրս գալ պայքարի՝ ընդդեմ համատարած թանկացումների. «Մենք ուզում ենք դուրս հանել մարդկանց ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի փորած փոսից: Դրա համար դուրս եկեք փողոց, ցույց տվեք ձեր պահանջատեր լինելը, քանզի չկա ավելի հզոր ուժ, քան ՀՀ քաղաքացին»:

Լուսանկար՝ այսօրվա հավաքից
Լուսանկար՝ այսօրվա հավաքից
7370 | 0
Facebook