Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայկական ՀԸ-ներն իրենց 2 կոպեկի համար գովազդում են Հայաստանը լքած, ամերիկաներում աման լվացող հայ «աստղերին»». Ոսկան Սարգսյան

01:15, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
«Հայկական ՀԸ-ներն իրենց 2 կոպեկի համար գովազդում են Հայաստանը լքած, ամերիկաներում աման լվացող հայ «աստղերին»». Ոսկան Սարգսյան

Ուրախանում ենք, որ այս կամ այն երկրում հայկական հոծ գաղութ կա, չմտածելով, որ սփյուռքը, Վարդգես Պետրոսյանի խոսքերով՝ վաղ թե ուշ, սառույցի նման, մի օր հալչում, ձուլվում է: ԱՄՆ-ում ավելի քան 1 միլիոն հայ կա, Ամերիկայի ամենասեքսուալ կինը Քիմ Քարդաշյանն է, սակայն ամերիկյան կիսասևամորթ հումորիստը հաղորդման ընթացքում առանց վարանելու վիրավորական «կեղտոտ հայեր» եզրույթն է օգտագործել: Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում, սակայն նրանք որևէ կերպ չեն ազդում այդ երկրի քաղաքականության վրա, Ռուսիո հայկական մեծ համայնքը չխանգարեց, որ Ռուսաստանի լուռ թույլտվությամբ Ադրբեջանը սանձազերծի 2016թ. ապրիլյան պատերազմը: Հայկական սփյուռքը մեր պատմական, դառ ճանակատագրի հետևանք է, բայց այն կարող է օգտակար լինել Հայաստան երկրին: Պետք չէ, որ հայկական հեռուստաալիքներն իրենց 2 կոպեկի համար գովազդ անեն Հայաստանը լքած, ամերիկաներում աման լվացող, մի կերպ գլուխ պահող հայ «աստղերին»՝ այդ կերպ խրախուսելով արտագաղթը Հայաստանից, ուր ամեն բնակիչը զինվորի արժեք ունի:

8249 | 0
Facebook