Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փակվել է Վլադիկավկազից Լարս ձգվող ճանապարհը

19:10, երկուշաբթի, 01 հունվարի, 2018 թ.
Փակվել է Վլադիկավկազից Լարս ձգվող ճանապարհը

Եղանակային պայմանների վատթարացման պատճառով Վրաստանում փակվել է ռազմական-վրացական ճանապարհը, հայտնում է ռուսական Life-ը՝ հղում անելով Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ին: «Վրաստանի տարածքում եղանակի վատթարացման պատճառով փակել Վլադիկավկազից Լարս ձգվող ճանապարհը Ռուսաստանի տարածքից դուրս եկող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասվում է կարգադրության մեջ:

Բնակչությանը նախազգուշացվել է նաև Հյուսիսային Կովկասի տարածքում հնարավոր ձնահյուսքերի մասին:

Աղբյուրը` life.ru
8838 | 0
Facebook