Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում առնվազն 20 մարդու են ազատ արձակել, ովքեր մեղադրվում են կաշառակերության համար, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Ազատ արձակվածների թվում են, մասնավորապես, Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախկին նախարարն ու Aramco պետական նավթային ընկերության ղեկավարության անդամներից մեկը, ում մեղադրում էին Մեքքայի մզկիթի ընդլայնման ծրագրի հետ կապված խարդախությունների համար:
Ազատ են արձակվել նաև արքայազն Թուրքի բեն Հալիդը, ինչպես նաև ֆինանսների նախարարի նախկին օգնականն ու Saudi Telecom ընկերության նախկին ղեկավարը: