Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Facebook-ը կտեղեկացնի օգտատերերի լուսանկարների հրապարակման մասին, եթե անգամ նրանց չեն նշել

17:25, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Facebook-ը կտեղեկացնի օգտատերերի լուսանկարների հրապարակման մասին, եթե անգամ նրանց չեն նշել

Facebook սոցցանցը շուտով կսկսի տեղեկացնել օգտատերերին, թե ով է հրապարակել նրանց դեմքով լուսանկարները, նույնիսկ եթե նրանց չեն նշել: Այդ դեպքում նրանց կառաջարկվի նշել, բողոքել կամ կապ հաստատել լուսանկարը հրապարակած օգտատիրոջ հետ կամ էլ թողնել այնպես, ինչպես կա:

Գործառույթը կաշխատի միայն նոր տեղադրվող լուսանկարների, այդ թվում նաև պրոֆիլի լուսանկարների հետ: Գործառույթը կգործի բոլոր երկրներում, բացի Կանադայից և Եվրոմիության երկրներից, որտեղ անձնական տվյալների պաշտպանության մասին տեղական օրենսդրությունն սահմանափակում է անձի ճանաչման համակարգերի կիրառումը:

Facebook-ի նոր գործիքը կօգնի պայքարել կեղծ հաշիվների դեմ, ինչպես նաև կբարելավի լուսանկարներին տեքստային գրություն կցելու գործառույթի աշխատանքը:

10046 | 0
Facebook