Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին բաց նամակով Պորոշենկոյին կոչ է արել հրաժարական տալ

10:55, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին բաց նամակով Պորոշենկոյին կոչ է արել հրաժարական տալ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին նոր նամակ է հրապարակել՝ ուղղված Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, որում նրան կոչ է արել ինքնակամ հրաժարական տալ: Բաց նամակի տեքստը Սաակաշվիլին հրապարակել է Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ Պորոշենկոյի վարչակազմը հրապարակել էր ռուսերենով և ուղղագրական սխալներով գրված առաջին նամակը, որում նա խոստացել էր չապակայունացնել երկրի իրավիճակն ու բանակցություններ էր առաջարկել:

Երկրորդ նամակում Սաակաշվիլին գրել է, որ առաջարկել էր միասին ուղիներ փնտրել, սակայն դրա փոխարեն Պորոշենկոն հրապարակել էր իրեն ուղղված անձնական նամակը:

Սաակաշվիլին բաց նամակով Ուկրաինայի նախագահին կոչ է արել ինքնակամ հրաժարական տալ, քանի որ դա միակ հնարավորությունն է երկիրը ճգնաժամից հանելու համար:

«Նախագահը, ով ինքնակամ հրաժարական կտա, գլուխը խոնարհելով ժողովրդի կամքի առջև, կարող է պատժի մեղմացման և ներման հույս ունենալ»,- հավելել է Սաակաշվիլին:

Նա նաև Կիևին մեղադրել է Հոկտեմբերյան պալատի մոտ սադրանքների կազմակերպման համար՝ խոստովանելով, որ ինքն այդ սադրանքներին տրվել է:

5087 | 0
Facebook