Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտի ինքնապայթեցման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրավապահներին:
Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակում գործած անձը պայթուցիկն ամրացրել է իր մարմնին, մուտք գործել ոստիկանական ակադեմիա և շքերթի ժամանակ հարվածել ոստիկաններից մեկին:
Դեպքի հետևանքով 15 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
Սոմալիում գործող դեռևս ոչ մի ծայրահեղական խմբավորում չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը: