Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաակաշվիլին պատրաստ է Ուկրաինայի վարչապետ դառնալ

10:25, չորեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2017 թ.
Սաակաշվիլին պատրաստ է Ուկրաինայի վարչապետ դառնալ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինական լրատվամիջոցներին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ժամանակին իրեն առաջարկել է վարչապետի պաշտոնը, գրում է «Известия»-ն:

Քաղաքական գործիչը պատմել է, որ Պորոշենկոն մշտապես ակնարկում էր կառավարության նախկին ղեկավար Արսենի Յացենյուկին և նույնիսկ դրական է պատասխանել, երբ ինքն ուղիղ հարցրել է այդ մասին: Սակայն Սաակաշվիլին այդ ժամանակ հրաժարվել է:

Սաակաշվիլին հայտնել է նաև, որ չի հավակնում նախագահի պաշտոնին, սակայն պատրաստ է վարչապետ դառնալ:

«Ես, միանշանակ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել Ուկրաինայի նորմալ կառավարությունում»,- ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ քաղաքական գործչին ձերբակալել էին դեկտեմբերի 8-ին, սակայն ավելի ուշ դատարանը նրան ազատ էր արձակել: Նախօրեին նա Կիևում ցույց է կազմակերպել:

6013 | 2
Facebook