Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտնաթաթն անդամահատել են

15:10, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի ոտնաթաթն անդամահատել են

Տավուշի մարզում սահմանի հյուսիսարևելյան հատվածում դեկտեմբերի 11-ին ականի պայթյունից վիրավորված շարքային Արթուր Դանիելյանի ոտնաթաթն անդամահատել են (սրունքի ստորին երրորդական մակարդակով): Այս մասին MAMUL.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Բերդի հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը: «Վիճակը նորմալ է, համապատասխանում է հետվիրահատական շրջանին: Գիտակցությունը տեղն է, խոսում է, ուտում և խմում»:

Զինծառայողը հետագայում բուժումը կշարունակի Երևանում: Բժշկի խոսքով դեռ կորոշեն՝ երբ են տեղափոխելու, շտապողականության կարիք չկա:

4409 | 0
Facebook