Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Արոնյանը 7-րդն է «London Chess Classic»-ում, Կարուանան՝ հաղթող

00:40, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Արոնյանը 7-րդն է «London Chess Classic»-ում, Կարուանան՝ հաղթող

Լոնդոնում ավարտվեց «London Chess Classic» շախմատի գերմրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում էր Լևոն Արոնյանը։ Մեր շախմատիստը, վաստակած 4 միավորով, զբաղեցրեց 7-րդ տեղը։ Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանան՝ 6 միավորով։ Նույնքան միավոր վաստակեց նաև Ռուսաստանը ներկայացնող Յան Նեպոմնյաշչին։ Հաղթողին պարզելու համար շախամատիստները մրցեցին թայ-բրեքում, որտեղ ավելի ուժեղ գտնվեց Կարուանան։ Լավագույն եռյակը եզրափակեց Մաքսիմ Վաշյե Լագրավը՝ 5 միավորով։

Մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝

1․ Ֆաբիանո Կարուանա՝ 6 միավոր

2․ Յան Նեպոմնյաշչի՝ 6 միավոր

3․ Մաքսիմ Վաշյե Լագրավ՝ 5 միավոր

4․ Ուեսլի Սո՝ 5 միավոր

5․ Մագնուս Կարլսեն՝ 5 միավոր

6․ Հիկարու Նակամուրա՝ 4,5 միավոր

7․ Լևոն Արոնյան՝ 4 միավոր

8․ Սերգեյ Կարյակին՝ 3,5 միավոր

9․ Մայքլ Ադամս՝ 3 միավոր

10․ Վիշվանաթան Անանդ՝ 3 միավոր

3183 | 0
Facebook