Հորդանանի արևմտյան ափի, Գազայի հատվածի և Երուսաղեմի տարբեր շրջաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին որոշման դեմ բողոքի ցույցերի ժամանակ 1,1 հազար մարդ է տուժել: Այս մասին հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը:
Նախօրեին պաղեստինցիները որոշման հետ կապված «զայրույթի օր» են անցկացրել: Բողոքի ցույցերն իսրայելցի ուժայինների հետ բախումների են հանգեցրել:
Հաղորդվել է նաև 2 զոհի մասին:
Իսրայելի բանակի տեղեկություններով՝ Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածի սահմանին անկարգություններին մոտ 7,5 հազար մարդ է մասնակցել: