Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր

10:40, ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2017 թ.
Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10 մետր

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Արարատի, Աբովյանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Արթիկ-Ալագյազ, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Բքի և մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաներին ժամանակավորապես խորհուրդ չի տրվում երթևեկել Վարդենյաց լեռնանցքով:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

3411 | 0
Facebook