Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Անհասկանալի առեղծված. 3 առյուծներ մարդկանցից փրկել են 12-ամյա աղջկան

00:05, երեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2017 թ.
Անհասկանալի առեղծված. 3 առյուծներ մարդկանցից փրկել են 12-ամյա աղջկան

2005 թվականին ամբողջ աշխարհը ցնցած այս պատմությունը մինչ օրս առեղծված է համարվում: Եթովպիայում ավելի քան 7 տղամարդ հափշտակել է 12-ամյա մի աղջկա ու մեկ շաբաթ շարունակ ծեծելով ու տանջանքների ենթարկելով՝ փորձել հարկադրել՝ ամուսնանալ իրենցից մեկի հետ: Սա տարածված պրակտիկա է այդ երկրում մինչ օրս:

Բայց հափշակված աղջիկը փրկվել է՝ շնորհիվ առյուծների: 3 չափահաս առյուծներ հարձակվել են աղջկան տանջողների վրա ու վախեցրել, նրանք փախել են: Դրանից հետո առյուծներն այնքան են մնացել ու հսկել աղջկան, մինչև ոստիկանությունը գտել է նրան: Ըստ ոստիկանների՝ աղջիկը ծեծված ու վախեցած է եղել, բայց ոչ թե գիշատիչներից, այլ իրեն գողացած մարդկանցից:

Մասնագետները միայն ենթադրում են, որ հնարավոր է, աղջկա լացի ձայնն առյուծները շփոթել են մլավոցի հետ, որը հատուկ է կատվազգիների ձագերին, այդ թվում և՝ կորյուններին ու շտապել են օգնության:

18777 | 1
Facebook