Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

ԱԺ ՀՀԿ խմբակցության ներսում վեճ՝ հանուն «նոր ոգու». «Ժամանակ»

10:00, չորեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2017 թ.
ԱԺ ՀՀԿ խմբակցության ներսում վեճ՝ հանուն «նոր ոգու». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Երեկ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցը ԱԺ ՀՀԿ-ական խմբակցության ներսում միջկուսակցական վեճի պատճառ է դարձել:
     Փաշինյանն ԱԺ նիստի սկզբում վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալու իրավունք խնդրեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից և հայտարարեց, որ ՀՔԾ-ին ուղղված իր դիմումը շարունակում է մնալ անպատասխան:
     Երբ Փաշինյանը ձևակերպում էր հարցը, դահլիճում նստած ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը պահանջում էին, որ Հովհաննիսյանը Նիկոլ Փաշինյանի խոսափողը անջատելու հրահանգ տա: Սակայն Արփինե Հովհաննիսյանը թույլ տվեց, որ Փաշինյանն ավարտի իր ելույթը, և հայտարարեց, որ ինքն է որոշում վարման կարգը:
     Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանն, այսպես կոչված, Կարապետյանական թևի ներկայացուցիչ է, ովքեր համարում են, որ Կարեն Կարապետյանը պետք է շարունակի մնալ վարչապետ, և իշխանության ներսում պետք է տեղի ունենա սերնդափոխություն»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

4900 | 1
Facebook