Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ի գրոհայինները կենդանի այրել են սիրիացի օդաչուին

17:15, երկուշաբթի, 04 դեկտեմբերի, 2017 թ.
ԴԱԻՇ-ի գրոհայինները կենդանի այրել են սիրիացի օդաչուին
     ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները կենդանի այրել են գերեվարված սիրիացի օդաչուին, հաղորդում է The Daily Mail-ը:
     Պարբերականի տեղեկություններով՝ օդաչու Ազամ Էյդը գերի էր ընկել անցած տարվա ապրիլին այն բանից հետո, երբ խոցվել էր ՄիԳ-23-ը:
     Ահաբեկիչները նաև տեսանյութ են հրապարակել, սակայն չեն նշել նկարահանման ամսաթիվը: Նախ սափրել են Էյդի գլուխը, ապա նարնջագույն հագուստ հագցրել և պարանոցին շղթա գցել:
     Դրանից հետո օդաչուին կապել են ծառին և այրել:
     The Daily Mail-ը նշում է, որ դա կենդանի այրման միջոցով մահապատժի երկրորդ հայտնի դեպքն է: Այդպիսով ահաբեկիչները վրեժ են լուծել իրենց դիրքերի ուղղությամբ հասցված ավիահարվածների համար:
20157 | 0
Facebook