Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հյուսիսային հոսք-2» գազատարը չի կառուցվի. ԱՄՆ-ը դեմ է

11:15, ուրբաթ, 01 դեկտեմբերի, 2017 թ.
«Հյուսիսային հոսք-2» գազատարը չի կառուցվի. ԱՄՆ-ը դեմ է
     Վաշինգթոնում համոզմունք են հայտնել, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագիծը, որը քննադատության է արժանացել ԱՄՆ-ում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում, չի իրականացվի, հաղորդում է Reuters-ը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոն ՄքՔարիքը:
     «Կան մի շարք պատճառներ, ըստ որոնց այդ նախագիծը չի կարող իրականացվել: Պատճառներից մեկն այն է, որ մենք դեմ ենք: Մենք չենք տեսնում այդ գազատարի կառուցման հնարավորությունը, և ինչո՞ւ ես պետք է այլ տարբերակ դիտարկեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:
     Ավելի վաղ Դանիայի խորհրդարանն օրենք էր ընդունել՝ ուղղված «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման դեմ: Փաստաթուղթը թույլ է տալիս անվտանգության նկատառումներից ելնելով արգելել Դանիայի տարածքային ջրերով այդ գազատարի կառուցումը:
11131 | 0
Facebook