Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով դատական նիստի ժամանակ՝ դատարանի վճռից հետո թույն խմած խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը մահացել է: Hina լրատվականի տվյալներով՝ գեներալը մահացել է հիվանդանոցում:
Տեղեկատվությունը, սակայն, պաշտոնապես հաստատված չէ:
Հիշեցնենք, որ այսօր Հաագայում քննվել է Պրալյակի և ևս 5 բոսնիացի խորվաթի ներկայացրած բողոքարկումը, որով վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը, որով Պրալյակը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման: Վճռաբեկ դատարանը վերահաստատել էր վճիռը: